Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ձևավորում է միջազգային լեգիոն օտարերկրացիների համար, ովքեր պատրաստ են կռվել Ուկրաինայում
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինայում ստեղծում է միջազգային լեգեիոն օտարերկրացիների համար, ովքեր պատրաստ են կռվել ուկրաինացիների կողքին։
Զելենսկին ասել է, որ այդ լեգիոնը լինելու է աջակցության հիմնական ապացույցը։
«Բոլոր օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են միանալ ռուսական օկուպանտների դեմ դիմադրությանը և պաշտպանել համաշխարհային անվտանգությունը, Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է գալ մեր երկիր և համալրել տարածքային պաշտպանության ուժերի շարքերը։ Օտարերկրացիներից ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգիոն։ Սա կլինի ձեր աջակցության հիմնական ապացույցը»,- ասել է Զելենսկին։