Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի գլխավոր դատախազին և անվտանգության ծառայության ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահի աշխատակազմի կայքում։
Մեկ այլ հրամանագրով Վոլոդիմիր Զելենսկին գլխավոր դատախազ է նշանակել Ալեքսեյ Սիմոնենկոյին։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները դեռևս անհայտ են։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը խստորեն արձագանքել էր Իվանո-Ֆրանկիվսկի քաղաքապետ Ռուսլան Մարցինկովի այն հաղորդագրություններին, թե Ռուսաստանի Դաշնությունը կարող է զանգվածային հրթիռային հարձակում իրականացնել Ուկրաինայի վրա։ Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել զգույշ և շրջահայաց լինել տեղեկատվական ոլորտում և չհավատալ Ռուսաստանի Դաշնության տարածած հաղորդագրություններին։