Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անակնկալ այցով ժամանել է Լիտվայի մայրաքաղաք։ Այս մասին Զելենսկին գրում է Telegram ալիքում։ Ինչպես նշել է Զելենսկին, նա նախատեսում է Վիլնյուսից հետո այցելել Տալլին և Ռիգա։
Նա Լիտվային, Էստոնիային և Լատվիային անվանել է Ուկրաինայի վստահելի ընկերներ և սկզբունքային գործընկերներ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վիլնյուսում նա կհանդիպի Լիտվայի նախագահին, վարչապետին, Սեյմի խոսնակին, ինչպես նաև քաղաքական ուժերի, լրատվամիջոցների և ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներին։ Քննարկվելիք հարցերը ներառում են անվտանգությունը, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը և եվրոպական աջակցության համակարգումը:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ պատերազմի 10 տարիների ընթացքում Ուկրաինային ցուցաբերած անզիջում աջակցության համար, հատկապես լայնածավալ միջամտությունից հետո։