Վոլոդիմիր Զելենսկին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին. Ես բարձր եմ գնահատում ձեր համերաշխությունը Ուկրաինայի հանդեպ, մենք պետք է աջակցենք միմյանց՝ պաշտպանելու մեր ազատությունն ու ժողովրդին
Վոլոդիմիր Զելենսկին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին. Ես բարձր եմ գնահատում ձեր համերաշխությունը Ուկրաինայի հանդեպ, մենք պետք է աջակցենք միմյանց՝ պաշտպանելու մեր ազատությունն ու ժողովրդին

Գնահատում եմ ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ Գոլոդոմորի հիշատակի օրը,- այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սոցցանցում արված հայտարարությանը։

«Մեր ազգերը շատ տառապանքներ են կրել Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Մենք պետք է աջակցենք միմյանց՝ պաշտպանելու մեր ազատությունն ու ժողովրդին»,- գրել է Զելենսկին՝ ի պատասխան Սալոմե Զուրաբիշվիլիին։

Մինչ այդ՝ նոյեմբերի 25-ին, Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում գրել էր.«Մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ Գոլոդոմորի հիշատակի օրը։ Մենք հարգելու ենք խորհրդային ռեժիմի տեռորի զոհերին: 90 տարի անց ճնշող գործելաոճին դիմադրությունը մնում է մեր հավաքական պարտականությունը՝ ապահովելու, որ պատմությունը չկրկնվի»: