Վոլոդիմիր Զելենսկի. ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինք հրավիրի
«Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային հրավիրի դաշինք», -հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Կիևում կայացած համատեղ ճեպազրույցում։
Ստոլտենբերգն ու Զելենսկին հանդիպմանը քննարկել են մի քանի կարևոր հարցեր, այդ թվում՝ վաղը նախատեսված «Ռամշտեյնի ձևաչափի» հանդիպումը, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և Ուկրաինայի՝ դաշինքին միանալու իրական հնարավորությունները։
Զելենսկու խոսքով՝ հուլիսին Վիլնյուսում նախատեսված գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ։
«Ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, թե ինչու չպետք է քաղաքական որոշում կայացվի Ուկրաինային ՆԱՏՕ-ին հրավիրելու վերաբերյալ։ Հատկապես հիմա, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում բնակչության մեծամասնությունը և ուկրաինացիները կողմ են երկրի՝ դաշինքին միանալուն։ Եկել է համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակը։ Անհնար է պատկերացնել եվրաատլանտյան միջավայրի անվտանգությունն առանց Ուկրաինայի, և մարդիկ դա հասկանում են։ Մեզ ավելին է պետք, քան ներկայիս հաղորդակցության ձևաչափը։ Մենք շատ ենք գնահատում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օգնությունը, սակայն ցանկանում ենք իմանալ, թե երբ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ենս Ստոլտենբերգն Կիև է ժամանել պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես եղել է Միխայլովսկի հրապարակում, ով այցելել է պատերազմում զոհվածների հուշահամալիր։ Վաղը նախատեսվում է Ռամշտեյնի ձևաչափով հերթական հանդիպումը, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի ռազմական կարիքները։