Վոլոդիմիր Զելենսկի. Ես շնորհակալ եմ վարչապետ Սթարմերին Ուկրաինային Միացյալ Թագավորության սկզբունքային և անսասան աջակցությունը վերահաստատելու համար
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին Զելենսկին գրում է սոցցանցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը շնորհավորել է Սթարմերին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել բրիտանացիների սպասելիքներն արդարացնելու գործում։
«Ես երախտապարտ եմ վարչապետ Սթարմերին, որ ևս մեկ անգամ հաստատեց Մեծ Բրիտանիայի սկզբունքային և անսասան աջակցությունն Ուկրաինային»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Բացի այդ, կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հարցեր։
«Մենք քննարկել ենք մեր գործընկերության ամրապնդման ուղիները, ներառյալ Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև աննախադեպ 100-ամյա գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը»,- ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։