Վոլոդիմիր Զելենսկի. Ես հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի բոլոր մակարդակներում։ Մենք կշարունակենք մեր համագործակցությունը նաև ապագայում

19:14, 04.05.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) ութերորդ գագաթնաժողովի շրջանակներում իր հանդիպման մասին։

Ինչպես նշում է Զելենսկին, կարևոր է շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում։

«Ես հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մեր պետությունների միջև կան չլուծված հարցեր։ Կարևոր է շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում։ Ուկրաինան միշտ հարգել է և շարունակում է հարգել Վրաստանին, նրա ինքնիշխանությանը և ժողովրդին։ Մենք կշարունակենք համագործակցել նաև ապագայում», – գրել է Զելենսկին։

Նմանատիպ