Վոլոդիմիր Զելենսկի. Ես անկեղծորեն խոսեցի Վիկտոր Օրբանի հետ, պարզ է, որ խոսակցությունը մեր եվրոպական գործերին էր վերաբերում
Վոլոդիմիր Զելենսկի. Ես անկեղծորեն խոսեցի Վիկտոր Օրբանի հետ, պարզ է, որ խոսակցությունը մեր եվրոպական գործերին էր վերաբերում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «անկեղծ զրույց» է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ։

«Երդմնակալության շրջանակներում, որքան հնարավոր է, ես անկեղծորեն խոսեցի Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ։ Հասկանալի է, որ այս խոսակցությունը վերաբերում էր մեր եվրոպական գործերին»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այցով Արգենտինայում գտնվող Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ով ուրբաթ օրը Փարիզում հյուրընկալել էր Վիկտոր Օրբանին։

Հիշեցնենք, որ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը դեմ է Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին։ Օրբանը նշում է, որ դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովում չի պաշտպանի նշված որոշումը։