Վոլոդիմիր Զելենսկի. Խնդրում ենք Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիում խորհրդակցություններ անցկացնելու Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալու հարցով
Վոլոդիմիր Զելենսկի. Խնդրում ենք Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիում խորհրդակցություններ անցկացնելու Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալու հարցով

Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային անհրաժեշտ բուժման և խնամքի համար,- այս մասին սոցցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքը Վրաստանի դեսպանին խնդրում է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան եւ խորհրդակցություններ անցկացնել Թբիլիսիում։

«Հենց հիմա Ռուսաստանը Վրաստանի կառավարության ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին։ Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել այս վիրավորանքը և համաձայնել Սաակաշվիլիի վերադարձին Ուկրաինա։ Մեր գործընկերները, համաձայնեցնելով Ուկրաինայի հետ, մի շարք լուծումներ են առաջարկել։ Այսօր ես արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, խիստ բողոք հայտնել և խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիում խորհրդակցությունների համար։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։ Կոչ եմ անում մեր գործընկերներին այս իրավիճակով զբաղվել, չանտեսել այն և փրկել այս մարդուն։ Եվրոպայում ոչ մի կառավարություն իրավունք չունի մահապատժի ենթարկել մարդուն, կյանքը հիմնական եվրոպական արժեք է»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին Twitter-ում։