Վոլոդիմիր Զելենսկի. Վստահ եմ, որ Կոնգրեսն անպայման որոշում կկայացնի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն հատկացնելու վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակության անդամների հետ։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցելու առումով։
Զելենսկին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, թե որքան կարևոր է Ուկրաինայի համար օգնության փաթեթը, որի շուրջ Կոնգրեսը դեռ համաձայնություն չի տվել։
«Մենք չենք կարող դադարեցնել պայքարը ագրեսորի դեմ։ Պայքարի արդյունավետության համար , մեզ անհրաժեշտ է մեր դաշնակիցների աջակցությունը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների աչակցությունը։ Վստահ եմ, որ Կոնգրեսն անպայման որոշում կկայացնի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն հատկացնելու մասին»,- ասել է Զելենսկին։