Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինային անհրաժեշտ է զենք և աջակցություն՝ իրեն ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է զենք և աջակցություն՝ իրեն ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար։
«Ռուսաստանը նպատակ ունի միայն շարունակել պատերազմը, և նրա յուրաքանչյուր հարված հերքում է դիվանագիտության մասին ռուսական ցանկացած հայտարարություն»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Ինչպես պարզաբանել է Զելենսկին, Ուկրաինային անհրաժեշտ է զենք՝ իրեն ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար և ավելի ուժեղ աջակցություն խաղաղության քայլերին՝ դիվանագիտությունը իրական և հզոր դարձնելու համար։
«Առանց սկզբունքային որոշումների և Ուկրաինայի ուժեղ աջակցության, Ռուսաստանը խաղաղության ձգտելու մոտիվացիա չի ունենա և կշարունակի ընտրել նոր թիրախներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։