Վոլոդիմիր Զելենսկի – Ուկրաինան միշտ կգործի Սահմանադրությանը համապատասխան, և մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգները կգործի իր վճռական որոշումներին համապատասխան

11:24, 24.04.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։

X սոցիալական ցանցում Զելենսկին հիշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը, որը տեղի է ունեցել Լոնդոնում։ Զելեսնիկին գրում է, որ դա հուզիչ օր էր։

«Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին։ Ուկրաինան միշտ կգործի սահմանադրությանը համապատասխան, և մենք բացարձակապես վստահ ենք, որ մեր գործընկերները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, կգործեն իրենց վճռական որոշումներին համապատասխան», – գրել է Զելենսկին։

Զելենսկին սոցիալական ցանցում իր գրառմանը կցել է Ղրիմի հռչակագրից մի հատված, որը պետքարտուղար Մայք Պոմպեոյի 2018 թվականի հայտարարությունն էր Թրամփի առաջին վարչակազմի օրոք, որը հաստատում էր Ղրիմի Ռուսաստանի կողմից բռնակցման չճանաչումը։

Նմանատիպ