Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինային «Ատակամս» հրթիռներ են պետք՝ օկուպացված Ղրիմում ռուսական օդանավակայանները ռմբակոծելու համար.
Ուկրաինային «Ատակամս» հրթիռներն անհրաժեշտ են ոչ թե Ռուսաստանի, այլ օկուպացված Ղրիմի ռուսական օդանավակայանները ռմբակոծելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահի խոսքով, անհրաժեշտ է ռմբակոծել Ղրիմի ռուսական օդանավակայանները, քանի որ հենց այդ օդանավակայաններից է Ռուսաստանը բարձր ճշգրտության հրթիռներ արձակում Ուկրաինայի դեմ։
«Երբ Ռուսաստանն ունի հրթիռներ, իսկ մենք՝ ոչ, նրանք հարձակվում են ամեն ինչի վրա՝ գազ, էներգետիկա, դպրոցներ, գործարաններ, քաղաքացիական շենքեր։ Երբ Ռուսաստանը իմանա, որ մենք կարող ենք ոչնչացնել այդ ինքնաթիռները, Ղրիմից մեզ վրա չեն հարձակվի։ Դա նույնն է, ինչ նավատորմի դեպքում։ Մենք նրանց դուրս ենք բերել մեր տարածքային ջրերից։ Եվ հիմա մենք նրանց կվտարենք Ղրիմի օդանավակայաններից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան կես տարի կորցրել է ԱՄՆ Կոնգրեսում ներքին վեճերի պատճառով։ Նրա խոսքով, Ուկրաինան չպետք է լինի քաղաքական խնդիր կուսակցությունների միջև։