Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, առնվազն 130 մարդ վիրավորվել է
Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, առնվազն 130 մարդ վիրավորվել է

Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, առնվազն 130 մարդ վիրավորվել է,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը երեք հարված է հասցրել Խարկովին, տուժել է ինը մարդ, այդ թվում՝ 4-ամյա երեխա։

«Տուժել է ավելի քան 200 վայր, այդ թվում՝ 139 բնակավայր, շատերը զոհվել են սովորական բարձրահարկ շենքերում։ Այնտեղ սովորական մարդիկ էին ապրում»,- ասել է Զելենսկին։

Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարձակումները քաղաքում վնասել են ավելի քան 100 բարձրահարկ շենքեր և գազատարներ, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ոչնչացրել են 44 տարբեր տեսակի հրթիռներից 22-ը։ Կիևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ Կիևի երկնքում մոտ 20 անօդաչու թռչող սարք է խոցվել։