Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունի, որ Կոնգրեսն արագ հաստատի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթը
Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունի, որ Կոնգրեսն արագ հաստատի Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, հեռախոսազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնին։
«Կոնգրեսի կողմից Ուկրաինային ԱՄՆ օգնության արագ փոխանցումը կենսական նշանակություն ունի: Մենք գիտակցում ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր տեսակետներ, թե ինչպես վարվել, բայց գլխավորն այն է, որ Ուկրաինային օգնության հարցը մնում է միավորող գործոն»,- գրել է Զելենսկին Twitter-ում։
Զելենսկին ասել է, որ ինքը Ջոնսոնին տեղեկացրել է մարտադաշտում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև խոսել է «ռուսական օդային ահաբեկչության կտրուկ աճի մասին»։