Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան չունի բավականաչափ զենք ռուսական հարձակմանը հաջողությամբ դիմակայելու համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին PBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան չունի բավականաչափ զենք՝ Ռուսաստանի հարձակմանը հաջողությամբ դիմակայելու համար։
Նրա խոսքով, նման պայմաններում օկուպանտները կկարողանան ամեն օր առաջ շարժվել։
«Անկեղծ եմ ասում՝ առանց այս օգնության մենք հաղթելու հնարավորություն չենք ունենա։ Պետք է թշնամուց շատ ավելի ուժեղ լինել։ Այսօր հրետանային արկերը մեկը տասի դիմաց են, կարո՞ղ ենք այսպես դիմանալ, ոչ: Ինքնաթիռները մեկը 30-ի դեմ են: Ինչպե՞ս պետք է պայքարենք։ Մենք հատուկ զենք չե՞նք խնդրում։ Ոչ ոք չի խնդրում, որ 500 կամ 300 ինքնաթիռ հանձնեն։ Ի դեպ, Ռուսաստանը միայն Ուկրաինայի տարածքում օգտագործում է 300 ինքնաթիռ։ Ամեն դեպքում, նման վիճակագրությամբ մենք ամեն օր հետ ենք մղվում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ներկայումս Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան արկերի քանակով հավասարվի Ռուսաստանին։
«Ծրագիրը շատ պարզ է, թե ինչպես է հնարավոր ոչնչացնել թշնամուն։ Պարզ է, կա։ Կան կոնկրետ զենքեր, որոնք անհրաժեշտ են առաջխաղացման, երկինքը բացելու համար։ Կա ծրագիր, և ավելին, բոլոր գործընկերներն ունեն այն: Սա այն պլանն է, ինչ մեզ անհրաժեշտ է տեխնիկապես»,- ասել է Զելենսկին։
Հարցին, թե ակնկալում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում իրավիճակը կթուլանա, նախագահը պատասխանել է, որ ուկրաինացիները մտածում են ոչ թե հաջորդ տարվա, այլ վաղվա մասին։
«Վաղը պետք է ապրենք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հաջորդ տարի։ «Մենք չգիտենք, թե ինչ աջակցություն կունենա Ուկրաինան, ինչ պատերազմներ կշարունակվեն աշխարհում, ինչ կլինի ԱՄՆ Կոնգրեսի հետ»,- ասել է Զելենսկին։