Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության հարցումներ է ստացել 11 երկրներից, մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնում Կովկասում
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության հարցումներ է ստացել 11 երկրներից, մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնում Կովկասում,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram ալիքում արված հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի ոլորտում 10-ամյա պայմանագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
«Մենք նաև հարցումներ ունենք 11 երկրներից՝ Մերձավոր Արևելքից և Պարսից ծոցի տարածաշրջանից, բացի այդ, մենք աստիճանաբար մոնիթորինգ ենք անցկացնում Կովկասում։ Անօդաչու սարքերի վերաբերյալ այս գործարքը կներառի առնվազն 10 տարբեր համաձայնագրեր ուկրաինական տարբեր զենքերի արտահանման վերաբերյալ», – գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ համաձայնագրերը նախատեսում են ինչպես անօդաչու սարքերի համատեղ արտադրություն, այնպես էլ արտադրական գծի կառուցում՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ պետություններում։
Զելենսկին նաև ասում է, որ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների հետ։