Վոլոդիմիր Զելենսկի. Վլադիմիր Պուտինը ռազմական հրամանատարությանը հանձնարարել է հրաժարվել պատերազմի կանոններից և չեղարկել է Ուկրաինայի ուղղությամբ հարվածների բոլոր սահմանափակումները

14:28, 02.10.2026

Վլադիմիր Պուտինը ռազմական հրամանատարությանը հանձնարարել է հրաժարվել պատերազմի կանոններից և չեղարկել է Ուկրաինայի ուղղությամբ հարվածների բոլոր սահմանափակումները,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Պուտինն ասել է, որ այժմ կանոններ չկան»,- նշել է Զելենսկին՝ հենվելով հետախուզական տվյալների վրա, որոնք ներառում էին Կրեմլի պաշտոնյաների միջև ձայնագրված հաղորդակցությունները:

Զելենսկիի խոսքով՝ Պուտինն այս հրամանը տվել է սեպտեմբերին, ինչից հետո Ռուսաստանը սկսել է ակտիվացնել Կիևի ուղղությամբ օդային հարվածները, որոնց թիրախում հայտնվել են դպրոցներ, հիվանդանոցներ և տվյալների մշակման կենտրոններ:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ դպրոցներին հասցվող հարվածները հստակ ցույց են տալիս, թե որքան լայնորեն է տարածվել նման թիրախների ընտրությունը: Զելենսկիի խոսքով՝ պատերազմի սկզբնական փուլում Մոսկվան հիմնականում հարվածում էր էներգետիկ և ռազմական օբյեկտներին, ինչին Ուկրաինան պատասխանեց նույն կերպ:

Այժմ, ըստ Զելենսկիի, ռուսական անօդաչու թռչող սարքերը չեն սահմանափակվում միայն Խերսոնի ու Սումիի խաղաղ բնակչության ռմբակոծմամբ, այլև հարվածում են դպրոցներին, կապի հանգույցներին և տվյալների մշակման կենտրոններին: Զելենսկին հայտարարել է, որ այս հարձակումների նպատակը ոչ միայն ենթակառուցվածքների ոչնչացումն է, այլև «մարդկանց վրա ճնշում գործադրելը» և անդադար ռմբակոծությունների միջոցով վախ տարածելը:

Նմանատիպ