Վոլոդիմիր Զելենսկի. Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, անկասկած կամրապնդի դաշինքը
Վոլոդիմիր Զելենսկի. Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, անկասկած կամրապնդի դաշինքը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցում գրառում է, որ ողջունում է Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հաստատման վերաբերյալ։

«Սա պատմական օր է Շվեդիայի և Եվրատլանտյան անվտանգության համար։ Շնորհավորում եմ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին և բոլոր շվեդներին։ Շվեդիայի անդամակցությունը անկասկած, կուժեղացնի դաշինքը՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի վտանգը ազատ աշխարհին»,- գրառել է Զելենսկին սոցցանցում։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքերով, Ուկրաինան ակնկալում է սերտ համագործակցություն Շվեդիայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը առաջ մղելու համար:

Հիշեցնենք, որ Հունգարիայի խորհրդարանը պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։ Հունգարիան ՆԱՏՕ-ի 31 անդամներից վերջինն էր, ով վավերացրեց սկանդինավյան երկրի անդամակցությունը դաշինքին: