Վոլոդիմիր Զելենսկի. Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մենք անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի հետ համատեղ աշխատանքի շարունակմանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Բունդեսթագի արտահերթ ընտրությունների արդյունքներին։
«Շնորհավորում եմ Քրիստոնեա-դեմոկրատական /Քրիստոնեա-սոցիալական միությանը և Ֆրիդրիխ Մերցին Բունդեսթագի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սա ընտրողների հստակ քվեարկությունն է, և մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է սա Եվրոպայի համար։ Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել Գերմանիայի հետ՝ կյանքեր փրկելու, Ուկրաինայում իրական խաղաղության հասնելու և Եվրոպան ամրապնդելու համար։ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել իրեն, զարգացնել իր արդյունաբերությունը և հասնել անհրաժեշտ արդյունքների։ Եվրոպան ընդհանուր հաջողությունների կարիք ունի, և այդ հաջողություններն էլ ավելի մեծ միասնություն կբերեն Եվրոպային»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Նշենք, որ, ըստ Էգզիթ փոլի արդյունքների, Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական «Քրիստոնյա դեմոկրատներ/Քրիստոնյա սոցիալական միություն» (CDU/CSU) պահպանողական դաշինքը առաջատար է Բունդեսթագի արտահերթ ընտրություններում 29 տոկոսով։ Երկրորդ տեղում Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ 19,5 տոկոսով, իսկ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ունի 16 տոկոս։