Վոլոդիմիր Զելենսկի – «սարդոստայն» գործողությունը ցույց տվեց, որ Ուկրաինան ունակ է զգայուն հարվածներ հասցնելու, ինչը ամրապնդում է ոչ միայն Ուկրաինայի պաշտպանությունը, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Սարդոստայն» գործողությունը ցույց է տվել, որ Ուկրաինան ունակ է զգայուն հարվածներ հասցնելու։
Նա ասել է, որ սա ամրապնդում է ոչ միայն Ուկրաինայի պաշտպանությունը, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։
Զելենսկին այս հայտարարությունն արել է Բուխարեստի իննյակի հանդիպման ժամանակ։
«Զենքի արտադրությունը հիմնական գործոն է։ Ուկրաինայի ամրապնդումը պատերազմը դադարեցնելու և դրա տարածումը կանխելու միջոց է։ Մենք պետք է ցույց տանք, որ Ռուսաստանը չունի դաշինքի և դրա անդամների վրա ազդելու ուժ։ Այս սկզբունքը պետք է մնա անփոփոխ։ Եվրոատլանտյան անվտանգությունը եվրոատլանտյան երկրների գործն է։ Պուտինը որոշել է շրջվել Եվրոպայի դեմ, ուստի նա տեղ չունի մեր ապագան որոշելու հարցում։ Մենք պետք է հստակ ցույց տանք դա հունիսին, քանի որ Եվրոպան չի զիջի իր սեփական անվտանգության հարցում», – ասել է Զելենսկին։
Տեղեկության համար՝ «Բուխարեստի իննյակը» ստեղծվել է 2015 թվականին՝ անվտանգության ոլորտում համագործակցության նպատակով։ Այն ներառում է Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։