Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանի մշտական հարձակումը Ուկրաինայի վրա Կուրսկի շրջանից արժանի է արդար պատասխանի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի մշտական հարձակումը Ուկրաինայի վրա Կուրսկի շրջանից արժանի է արդար պատասխանի։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս ամառվա սկզբից Ուկրաինայի Սումիի շրջանը ռմբակոծվել է գրեթե 2000 անգամ և միայն Կուրսկի շրջանից։
Զելենսկին նաև նշել է, որ ռուսական բանակը օգտագործում է հյուսիսկորեական հրթիռներ, որոնք Կիևում հանգեցրել են զոհերի։
«Ցավոք, հյուսիսկորեական հրթիռներից մեկը Կիևի շրջանում երկու մարդու կյանք է խլել՝ հայր և որդի։ Տղան չորս տարեկան էր։ Ցավակցում եմ նրանց ընկերներին և ընտանիքին։ Եվս երեք մարդ վիրավորվել է։ Նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժում։ Մեր փորձագետները հստակ որոշել են, թե դա ինչ տեսակի հրթիռ է եղել, և մենք հստակ գիտենք, թե Ռուսաստանի տարածքի որ շրջանից է այն արձակվել»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։