Վոլոդիմիր Զելենսկի. Պատերազմի արագ ավարտը նշանակում է կորուստներ Ուկրաինայի համար, ինձ համար մի բան պարզ է. Դոնալդ Թրամփը իսկապես ցանկանում է վերջ տալ պատերազմին
Պատերազմի շուտափույթ ավարտը նշանակում է կորուստներ,- այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խոստմանը։
«Վստահ եմ, որ պատերազմի արագ ավարտը կնշանակի կորուստներ։ Եթե դա ուղղակի արագ տեղի ունենա, դա կորուստներ կլինի Ուկրաինայի համար։ Ես դեռ չեմ տեսնում, թե ինչպես է դա հնարավոր այլ կերպ։ Միգուցե մենք ինչ-որ բան չգիտենք, չենք կարող տեսնել: Եվ այդպես էլ լինում է։ Մեզ որոշ ժամանակ է պետք»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը Թրամփի հետ դա դեռ չի քննարկել, սակայն ԱՄՆ ընտրված նախագահի համապատասխան առաջարկները կլսի ավելի ուշ։
«Ինձ համար պարզ է մի բան՝ նա իսկապես ցանկանում է ավարտել»,- ասել է Զելենսկին