Վոլոդիմիր Զելենսկի.Օկուպանտին մեր հողից վտարելու համար մենք պետք է Ռուսաստանի համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծենք իր իսկ տարածքում
«Օկուպանտին մեր հողից վտարելու համար մենք պետք է Ռուսաստանի համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծենք իր իսկ տարածքում »,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորականների գործողությունները Կուրսկի շրջանում այն ջանքերի մի մասն են, որոնք ուղղված են Ուկրաինայի պայմաններով պատերազմի ավարտին։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը նշում է, որ Կուրսկում գործողության նպատակը բուֆերային գոտի ստեղծելն է՝ հարեւան տարածաշրջանից ուկրաինական տարածքների գնդակոծումը կանխելու համար։
«Հենց նոր եմ վերադարձել մեր Սումիից, սահմանամերձ շրջանից, հակառակորդի սահմանին հարող շրջաններից, որտեղ մեր ստորաբաժանումները անհավանական արդյունավետությամբ են արձագանքում ռուսական ներխուժմանը։ Պատերազմն ուղարկում ենք այնտեղ, որտեղ Ռուսաստանը բերեց մեր տարածք։ Մենք նրան տուն ենք բերում։ Սա բացարձակապես արդարացի է: Սակայն, բացի սրանից, այն նաև արդյունավետ է։ Մենք պետք է հասկանանք, որ օկուպանտին մեր հողից վտարելու համար պետք է Ռուսաստանի համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծենք սեփական տարածքում»,- ասել է Զելենսկին։