Վոլոդիմիր Զելենսկի - Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված Ուկրաինայի վրա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հրթիռային հարվածի։
«Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր մասշտաբային հարվածի։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել օդային տագնապին։ Մեր ծառայությունները տագնապի մեջ են։ Ռազմաօդային ուժերը և ՀՕՊ մյուս կառույցները, ինչպես միշտ, կաշխատեն օրական 24 ժամ», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկեր երկրներին, որոնք լիովին կատարում են համաձայնագրերը։ Բացի այդ, Զելենսկին բացատրել է, որ Ուկրաինայի համար հրթիռային զենքի գնման ծրագիրը պետք է լիովին իրականացվի, ինչը, ըստ Ուկրաինայի նախագահի, վերաբերում է և՛ Ամերիկային, և՛ Եվրոպային։