Վոլոդիմիր Զելենսկի. Մենք պատրաստ ենք դիվանագիտական ​​ճանապարհով հետ վերցնել Ղրիմը, մենք չենք կարող զոհաբերել մեր հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար

10:52, 21.11.2024

Մենք պատրաստ ենք դիվանագիտական ​​ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ կլինի զիջել տարածքները խաղաղ համաձայնագրի շրջանակներում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինան չի կարող օրինականորեն ճանաչել Ուկրաինայի օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս։

«Մենք չենք կարող օրինական կերպով ճանաչել Ուկրաինայի օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս։ Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք Պուտինը գրավել է 2014 թվականից՝ մինչ լայնածավալ ներխուժումը։ Իրավական առումով մենք դա չենք ճանաչում»,- ասել է Զելենսկին։

Լրագրողը Զելենսկիին հարցրել է նաև, որ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինային, և արդյոք իրենք պատրա՞ստ են հրաժարվել Ղրիմից՝ պատերազմը դադարեցնելու համար, ինչին Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան պատրաստ է դիվանագիտական ​​ճանապարհով վերադարձնել Ղրիմը։

«Մենք չենք կարող մեր հազարավոր մարդկանց զոհաբերել Ղրիմի վերադարձի համար։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ