Վոլոդիմիր Զելենսկի - Կուրսկի շրջանում ռուսական ուժերը փորձել են հետ մղել ուկրաինական դիրքերը, սակայն ուկրաինական պաշտպանական ուժերը որոշ գծերը պահում են
Կուրսկի շրջանում ռուսական ուժերը փորձել են հետ մղել ուկրաինացիներին դիրքերից, սակայն ուկրաինական պաշտպանական ուժերը որոշակի գծեր են պահպանում, իր ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկու խոսքով՝ ինքը խոսել է գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, ում հետ քննարկել է ռազմաճակատի ուղղությունը և Կուրսկի օպերացիան։ «Պոկրովսկու ուղղություն՝ ապրեք յուրաքանչյուր զինվոր, սերժանտ, սպա, ովքեր ապահովում են մեր դիրքերի պաշտպանությունը։ Ընդհանուր առմամբ Դոնեցկի շրջանի և Զապորոժիայի ուղղությամբ պայմանները շատ ծանր են, հակառակորդի կոշտ գործողություններ են։ Այնուամենայնիվ, մեր ստորաբաժանումների ուժը վճռորոշ է։ Ամեն ինչ կախված է մեր ուժերից։ Ինչ վերաբերում է Կուրսկի օպերացիային, ապա մեր դիրքերից մեզ ետ մղելու փորձեր են եղել, թեև մենք որոշակի գծեր ենք պահպանում»,- ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի» զեկույցում ավելի վաղ ասվում էր, որ ռուսական ուժերն ակտիվացրել են հարձակումը Կուրսկի շրջանում ուկրաինական ստորաբաժանումների դեմ։