Վոլոդիմիր Զելենսկի. Կարևոր էր Ռոբերտ Ֆիցոյից լսել, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և պատրաստ է կիսվել իր փորձով
Վոլոդիմիր Զելենսկի. Կարևոր էր Ռոբերտ Ֆիցոյից լսել, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և պատրաստ է կիսվել իր փորձով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցը։

Ինչպես Ուկրաինայի նախագահը գրում է սոցիալական ցանցում, կարևոր էր լսել, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։

«Մեզ անհրաժեշտ են ամուր հարաբերություններ մեր երկրների միջև, և երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում։ Կարևոր էր լսել, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և պատրաստ է կիսվել իր փորձով»,- գրել է Զելենսկին։

Բացի այդ, ըստ Զելենսկու, Սլովակիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև մոտ ապագայում հնարավոր հանդիպման հարցը։

«Ես վարչապետին հրավիրել եմ Կիև և շնորհակալություն հայտնել Բրատիսլավա հրավիրելու համար։ Մենք նաև քննարկել ենք մոտ ապագայում անձնական հանդիպման հնարավորությունը։ Մեր թիմերը կաշխատեն հանդիպման պլանավորման ուղղությամբ»,- նշել է Զելենსկին։