Վոլոդիմիր Զելենսկի. Կարևոր է պահպանել ազատ աշխարհի համախմբումը և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան ձախողի Ռուսաստանը
Ռուսաստանի սկսած պատերազմը Ուկրաինայի ճակատում է, բայց դրա թիրախը ոչ միայն մեր պետությունն է, ոչ միայն մեր անկախությունը,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի իշխանություններն ամեն ինչ անում են տարբեր իրավասություններում ցրված ռուսական ակտիվները բռնագրավելու համար։
«Այս շաբաթ Գերմանիայից և Նիդեռլանդներից մեր երկրին աջակցելու նոր որոշումներ ունենք։ Լյուքսեմբուրգը միացել է մեր ավիացիոն կոալիցիային: Լիտվան նոր փաթեթ ունի: Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել ենք պաշտպանության ոլորտում հետագա համագործակցությունը։ Իրականացվում են կարևոր նշանակություն ունեցող պաշտպանական պայմանագրեր։ ՀՕՊ-ն ուժեղացվում է: Հիշեք՝ Ռուսաստանի սկսած պատերազմը ուկրաինական ճակատում է, բայց դրա թիրախը միայն մեր պետությունը չէ, ոչ միայն անկախությունը։ Ուստի, վճռորոշ է ազատ աշխարհը հնարավորինս համախմբված պահելը և անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Ուկրաինան ձախողի Ռուսաստանին: Մոսկվան այլ լեզու չի հասկանում: Մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և պատժամիջոցները շրջանցելու ռուսական սխեմաների արգելափակման ուղղությամբ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։