Վոլոդիմիր Զելենսկի. Կարևոր է, որ Ուկրաինայի ձայնը լսելի լինի, և ոչ ոք չմոռանա այդ ձայնը՝ պատերազմի ընթացքում կամ դրանից հետո

15:09, 01.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ կարևոր է, որ Ուկրաինայի ձայնը լսելի լինի, և ոչ ոք չմոռանա այդ ձայնը՝ պատերազմի ընթացքում կամ դրանից հետո։

Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է սոցցանցերում։

«Կարևոր է, որ Ուկրաինայի ձայնը լսելի լինի, և ոչ ոք չմոռանա այս ձայնը՝ պատերազմի ընթացքում կամ դրանից հետո»: «Կարևոր է, որ ուկրաինացի ժողովուրդն իմանա, որ ինքը միայնակ չէ, որ իր շահերը ներկայացված են աշխարհի յուրաքանչյուր երկրում, աշխարհի բոլոր անկյուններում»,- գրել է Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում ուկրաինական համայնքի հետ հանդիպումից հետո։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին աջակցության և երկրի բարօրության համար ջանքերի համար։

Նմանատիպ