Վոլոդիմիր Զելենսկի. Կարևոր է, որ բոլոր 27 երկրներն էլ որոշում են կայացրել Ուկրաինային ֆինանսական օգնության մասին, սա ևս մեկ անգամ ապացուցում է Եվրամիության ամուր միասնությունը
Վոլոդիմիր Զելենսկի. Կարևոր է, որ բոլոր 27 երկրներն էլ որոշում են կայացրել Ուկրաինային ֆինանսական օգնության մասին, սա ևս մեկ անգամ ապացուցում է Եվրամիության ամուր միասնությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Եվրամիության կողմից մակրոֆինանսական օգնության տեսքով 50 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը։

Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և անդամ երկրների ղեկավարներին Ուկրաինայի օգնության հիմնադրամի ստեղծման համար, որը 2024-2027 թվականներին երկրին կտրամադրի 50 միլիարդ եվրոյի օգնություն։

«Շատ կարեւոր է, որ բոլոր 27 երկրներն էլ ընդունեցին այս որոշումը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է Եվրամիության ամուր միասնությունը։ Ուկրաինային ֆինանսական օգնությունը կուժեղացնի երկրի տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչը ոչ պակաս կարևոր է, քան ռազմական օգնությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշումը»,- գրել է Զելենսկին։

Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացմանը։