Վոլոդիմիր Զելենսկի - Իրանի հետ երկարատև պատերազմը կարող է նվազեցնել ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային
Վոլոդիմիր Զելենսկի - Իրանի հետ երկարատև պատերազմը կարող է նվազեցնել ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային

Իրանի հետ երկարատև պատերազմը կարող է նվազեցնել ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային, ասել է Վոլոդիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանության համակարգերի, մասնավորապես՝ Patriot-ի պակասն է, որը կարևորագույն նշանակություն ունի ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։

«Մենք պետք է խոստովանենք, որ այս փուլում մենք այլևս առաջնահերթություն չենք։ Ես վախենում եմ, որ երկարատև պատերազմը կհանգեցնի աջակցության նվազմանը», – ասել է Զելենսկին։

Զելենսկիի խոսքով՝ այս համակարգերը երբեք բավարար քանակությամբ չեն մատակարարվել, և եթե Իրանի հետ պատերազմը շուտով չավարտվի, «կարծում եմ, որ փաթեթը, որը մեզ համար այդքան էլ մեծ չէ, ամեն օր ավելի ու ավելի փոքր կդառնա»։

«Իհարկե, մենք վախենում ենք», – նշել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ չնայած եվրոպացի գործընկերների աջակցությանը, առկա ռեսուրսները դեռևս սահմանափակ են և բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը տնտեսապես շահում է Մերձավոր Արևելքում պատերազմից։ «Ռուսաստանը լրացուցիչ գումար է ստանում դրա շնորհիվ, այնպես որ, այո, նրանք շահում են», – նշել է Զելենսկին։