Վոլոդիմիր Զելենսկի. Հազարավոր հյուսիսկորեական զորքեր գտնվում են Ուկրաինայի սահմանին, աշխարհը դեռ հետևում է, բոլորը, ովքեր իսկապես չեն ցանկանում որ պատերազմը ընդլայնվի պետք է գործեն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի դաշնակիցներին գործել Հյուսիսային Կորեայի զինվորների հարցում՝ նախքան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելը։
Թելեգրամ-ում հրապարակված տեսանյութում Զելենսկին ասել է, որ Հյուսիսային Կորեան առաջընթաց է գրանցել ռազմական հնարավորությունների, հրթիռների տեղակայման և զենքի արտադրության մեջ։
«Հիմա, ցավոք, կուսումնասիրեն ժամանակակից պատերազմը։ Հյուսիսային Կորեայի առաջին հազարավոր զինվորները գտնվում են Ուկրաինայի սահմանի մոտ: Ուկրաինացիները ստիպված կլինեն պաշտպանվել նրանցից, աշխարհը կշարունակի հանգիստ հետևել դրան»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան բացահայտել է Ռուսաստանի բոլոր այն վայրերը, որտեղ տեղակայված են հյուսիսկորեացի զինվորները։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, արևմտյան դաշնակիցները չեն տրամադրել հարվածելու համար անհրաժեշտ հեռահար զենքերը:
«Փոխարենը նայում են Ամերիկան, Բրիտանիան, Գերմանիան։ Աշխարհում ցանկացած մարդ, ով իսկապես ցանկանում է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ չսրվի, պարզապես չպետք է դիտի: Նրանք պետք է գործեն։ Պատերազմի էսկալացիայի և ընդլայնման անթույլատրելիության մասին խոսքերը պետք է համադրվեն գործողությունների հետ»,- ասել է Զելենսկին։