Վոլոդիմիր Զելենսկի. էներգետիկ օբյեկտների վրա օդային հարվածների փոխադարձ դադարեցումը կարող է վերջ դնել պատերազմի թեժ փուլին
Վոլոդիմիր Զելենսկի. էներգետիկ օբյեկտների վրա օդային հարվածների փոխադարձ դադարեցումը կարող է վերջ դնել պատերազմի թեժ փուլին

Էներգետիկ օբյեկտների վրա օդային հարձակումների փոխադարձ դադարեցումը կարող է վերջ դնել պատերազմի թեժ փուլին,- այս մասին «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների և բեռնատար նավերի վրա օդային հարձակումների դադարեցումը կարող է ճանապարհ բացել բանակցությունների համար։

«Երբ խոսքը վերաբերում է էներգիային և նավագնացության ազատությանը, այս հարցերում արդյունքների հասնելը ազդանշան կլինի, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել դադարեցնել պատերազմը», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եթե Մոսկվան և Կիևը համաձայնեն դադարեցնել հարձակումները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա, դա կարևոր քայլ կլինի հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ։

«Առաջին գագաթնաժողովի ժամանակ մենք տեսանք, որ էներգետիկ անվտանգության վերաբերյալ որոշումը հնարավոր է։ Այսինքն՝ մենք չենք հարձակվում իրենց էներգետիկ ենթակառուցվածքի վրա, նրանք չեն հարձակվում մեր օբյեկտների վրա։ Սա կարո՞ղ է հանգեցնել պատերազմի թեժ փուլի ավարտին։ Կարծում եմ՝ այո»,- ասել է Զելենսկին։