Վոլոդիմիր Զելենսկի. Դիվանագիտական ջանքերը չեն կարող կանգնեցնել Ռուսաստանին այս փուլում
Դիվանագիտական ջանքերը չեն կանգնեցնի Ռուսաստանին, ասել է Ուկրաինայի նախագահը Շվեդիայում երկրի վարչապետի հետ մամուլի ասուլիսում։
«Այս փուլում դիվանագիտական ջանքերը չեն կանգնեցնի Ռուսաստանին։ Մենք նրանց կանգնեցնում ենք հեռահար հարվածներով։ Մենք խստորեն խնդրում ենք մեր ամերիկացի գործընկերներին օգնել մեզ ավելի մեծ քանակությամբ հակահրթիռային համակարգեր տեղակայելու կամ մեզ լիցենզիաներ տրամադրելու հարցում, որպեսզի Ուկրաինան կարողանա ինքնուրույն մեծացնել այդ հնարավորությունները», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։