Վոլոդիմիր Զելենսկի. Դիմում եմ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, Ուկրաինային հեռահար հարվածների թույլտվություն է անհրաժեշտ
Ես դիմում եմ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, Ուկրաինային անհրաժեշտ են լիարժեք պաշտպանական հնարավորություններ, հեռահար հարվածների թույլտվություններ,- այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է իր ամենօրյա տեսաուղերձի ժամանակ։
Զելենսկին նաև խնդրում է իր գործընկերներին տրամադրել հեռահար հրթիռներ և արկեր։
«Այս օրերին Վաշինգտոնում աշխատում է մեր ուկրաինական պատվիրակությունը՝ առաջին փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի ներկայացուցիչները։ Հանդիպումներ են անցկացվել տարբեր մակարդակներով, և մեզ համար առաջնահերթ խնդիրներից է մեր պաշտպանական ուժերի հեռահար հնարավորությունները՝ կանխելու այդ ահաբեկչությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ինչպես նշել է Զելենսկին, կա միայն մեկ ճանապարհ՝ կասեցնելու ռուսական ահաբեկչությունը՝ «հարվածներով ռուսական ռազմական օդանավակայաններին, նրանց բազաներին, ռուսական ահաբեկչական նյութատեխնիկական ապահովմանը»։