Վոլոդիմիր Զելենսկի - Բոլոր սառեցված հակամարտությունները դանդաղ պատերազմներ են կամ դանդաղ բռնազավթումներ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ բոլոր սառեցված հակամարտությունները դանդաղ պատերազմներ են կամ դանդաղ բռնազավթումներ։
Այս մասին նա հայտարարել է «Guardian»-ին տված հարցազրույցում։
«Կգա մի պահ, երբ այս ամենը, այս կամ այն պատճառով, կհալվի: Զավթիչը միշտ պատճառ կգտնի։ Նրան ընդմիջում է պետք՝ մարտադաշտում իր դիրքերն ամրապնդելու համար, պարզել, թե որտեղ է այն պակասում։ Մենք դա գիտենք։ Մենք նույնպես ունենք նմանատիպ դեֆիցիտ, որի մասին բացահայտ խոսում ենք։ Ռուսաստանն ավելի շատ տեխնիկա ունի, քան մենք, բայց նրանք չունեն հմուտ զինվորականներ, հրետանային արկեր և հրթիռներ։ Հետեւաբար, դադարը օգուտ կտա նրանց, ոչ թե մեզ։ Նրանք կուժեղանան, որից հետո, ինչպես Նորմանդյան համաձայնագրով, կվերականգնեն իրենց ուժերը և վերջնագիր կներկայացնեն՝ ճանաչեք բոլոր տարածքները, մի եղեք ՆԱՏՕ-ում, մոռացեք եվրաինտեգրման մասին, շատ նման պայմաններ կլինեն»,- ասել է Զելենսկին։