Վոլոդիմիր Զելենսկի. Բոլոր եվրոպական երկրները, որոնք կիսում են ընդհանուր արժեքները, պետք է լինեն եվրոպական ընտանիքի անդամներ, դա վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Բելառուսին, Բալկաններին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ եվրոպական բոլոր երկրները, որոնք կիսում են ընդհանուր եվրոպական արժեքները, պետք է լինեն եվրոպական ընտանիքի անդամներ։
Նրա խոսքով, դա վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Բելառուսին, բալկանյան երկրներին։
Այս մասին Զելենսկին հայտարարել է ԵՄ գագաթնաժողովում։
«Աշխարհը տեսել է Եվրոպայի արդյունավետությունը, ճիշտ ժամանակին ճիշտ որոշում գտնելու մեր կարողությունը։ Եվրամիությունը հաստատել է Ուկրաինայի համար բանակցությունների շրջանակը և սկսվել են մեր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։ Շնորհակալություն դրա համար։ Դա Եվրոպայի պատմական ընտրությունն է, և ես համոզված եմ, որ եվրոպական բոլոր երկրները, որոնք կիսում են ընդհանուր եվրոպական արժեքները, պետք է լինեն եվրոպական ընտանիքի անդամներ։ Դա վերաբերում է Ուկրաինայի, Մոլդովայի, Բալկանների, Վրաստանի բնակչությանը։ Վստահ եմ, որ Վրաստանի ժամանակը կգա, և վստահ եմ նաև, որ Բելառուսի հետ կապված կլինեն որոշումներ, քանի որ բելառուսները նույնպես եվրոպական ժողովուրդ են, որը ապագայում պետք է լինի միացյալ Եվրոպայում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։