Վոլոդիմիր Զելենսկի - Բացվել է Ուկրաինայի համար եվրոպական աջակցության փաթեթը, որը կամրապնդի մեր բանակը, կդարձնի երկիրն ավելի կայուն և թույլ կտա մեզ կատարել մեր սոցիալական պարտավորությունները
Վոլոդիմիր Զելենսկի - Բացվել է Ուկրաինայի համար եվրոպական աջակցության փաթեթը, որը կամրապնդի մեր բանակը, կդարձնի երկիրն ավելի կայուն և թույլ կտա մեզ կատարել մեր սոցիալական պարտավորությունները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դրական է գնահատել Եվրամիության որոշումը՝ 2026-27 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ հատկացնելու վերաբերյալ։

«Այսօր կարևոր օր է մեր պաշտպանության և Եվրամիության հետ մեր հարաբերությունների համար։ Բացվել է Ուկրաինայի համար եվրոպական աջակցության փաթեթը, որը կազմում է 90 միլիարդ եվրո երկու տարվա համար։ Այս եվրոպական փաթեթը կամրապնդի մեր բանակը, կդարձնի Ուկրաինան ավելի կայուն և թույլ կտա մեզ կատարել օրենքով սահմանված մեր սոցիալական պարտավորությունները», – ասել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ աշխատանքներ են տարվում փաթեթի առաջին մասը մայիսին կամ հունիսին հասանելի դարձնելու ուղղությամբ։

«Եվրոպական փաթեթից միջոցները կուղղվեն զենքի արտադրությանը, անհրաժեշտ զենքի գնմանը այն գործընկերներից, որոնք Ուկրաինան դեռևս չի արտադրում։ Ինչպես նաև մեր էներգետիկան և կարևորագույն ենթակառուցվածքները գալիք ձմռանը պատրաստելուն», – նշել է Զելենսկին։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշումը կշարունակվի։