Վոլոդիմիր Զելենսկի. Այսօրվանից սկսվում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ այսօրվանից սկսվում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։
Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվում է առաջին միջկառավարական համաժողովը՝ նվիրված Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցությանը, որտեղ պաշտոնապես կսկսվեն բանակցությունները։ Ավելի վաղ Եվրախորհուրդը հաստատել էր Ուկրաինայի և Մոլդովայի համար բանակցությունների շրջանակը։
«Այսօր պատմական օր է, երբ մենք անցնում ենք Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ փաստացի, իրական բանակցությունների։ 2022 թվականի փետրվարի 28-ին՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց մի քանի օր անց, ստորագրեցինք անդամակցության դիմումը։ Գրեթե երկու տարի առաջ՝ 2022 թվականի հունիսին, մենք ստացանք թեկնածուի կարգավիճակ, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին՝ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումը։ Սակայն Եվրամիությանը մեր անդամակցության սկիզբը հաշվվում է այսօրվանից. այսօր կկայանա Ուկրաինայի և Եվրամիության առաջին միջկառավարական համաժողովը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր պաշտպանում են Ուկրաինան, մեր պետությունը, մեր ժողովրդին։ Շնորհակալություն այն թիմին, որն ամեն ինչ անում է, որպեսզի մեզ դառնա Եվրամիության մաս։ Մենք երբեք չենք շեղվի դեպի միասնական Եվրոպա, դեպի մեր ընդհանուր տուն՝ բոլոր եվրոպական ազգերի տուն տանող ուղուց: Տուն, որը պետք է խաղաղ լինի»,- գրել է Զելենսկին։