Վոլոդիմիր Զելենսկի. Աշխարհը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ Կրեմլին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխարհը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ Կրեմլին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։
Այս մասին նա հայտարարել է «BBC»-ին տված հարցազրույցում։
«Սա չի նշանակում, որ բոլոր տարածքները ուժով կվերադարձվեն։ Կարծում եմ՝ դիվանագիտության ուժը կարող է մեզ օգնել»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ մարտի դաշտում թուլացած Ռուսաստանը Ուկրաինային շատ ավելի ուժեղ կդարձնի բանակցությունների սեղանի շուրջ։
«Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով՝ կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության գալ դիվանագիտական կարգավորման շուրջ»,- ասել է Զելենսկին։