Վոլոդիմիր Զելենսկի. Ապրիլի 23-ին Լոնդոնում հանդիպում է տեղի ունենալու, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական աշխատանքը՝ անվերապահ հրադադարի հասնելու համար

22:10, 21.04.2025

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Լոնդոնում ապրիլի 23-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ «մանրամասն» հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

«Չորեքշաբթի օրը մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավորինս կառուցողական աշխատանքը՝ անվերապահ հրադադարի հասնելու, որին կհաջորդի իրական և երկարատև խաղաղության հաստատումը», – ասաց Զելենսկին։

Նա ասաց, որ անվերապահ հրադադարը պետք է լինի խաղաղության հասնելու առաջին քայլը։

«Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են մեզ։ Անվերապահ հրադադարը պետք է լինի խաղաղության առաջին քայլը, և այս Զատիկը մեզ ցույց տվեց, որ Ռուսաստանի գործողությունները երկարաձգում են պատերազմը», – գրել է Զելենսկին։

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ լավ» հավանականություն կա որևէ տեսակի «խաղաղության համաձայնագրի» կնքման։

Նմանատիպ