Վոլոդիմիր Զելենսկի — Անցյալ գիշեր Ռուսաստանի տարածքի խորքում ուկրաինական հարվածները վնասել են Պերմում գտնվող նավթավերամշակման գործարանը
«Անցյալ գիշեր Ռուսաստանի տարածքի խորքում ուկրաինական հարվածները վնասել են Պերմում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը սահմանից ավելի քան 1600 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում», – սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինն ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում «արդյունաբերական օբյեկտ» է վնասվել, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկության մասին է խոսքը:
Ինչպես գրում է «Բի-բի-սի»-ն, մոնիթորինգային ալիքների և ուկրաինական մեդիայի աղբյուրների տեղեկություններով՝ հարվածի թիրախ է դարձել «Լուկոյլ»-ի «Լուկոյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս նավթավերամշակման գործարանը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախում հայտնվել է նաև նախկինում, այդ թվում՝ ապրիլի վերջին: