Վոլոդիմիր Զելենսկի. ԱՄՆ-ը պատրաստում է տրամադրել  800 միլիոն դոլարի օգնության փաթեթ  , որը կօգտագործվի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու համար
Վոլոդիմիր Զելենսկի. ԱՄՆ-ը պատրաստում է տրամադրել  800 միլիոն դոլարի օգնության փաթեթ  , որը կօգտագործվի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու համար

 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստում է 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթ տրամադրել, որը կօգտագործվի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության ֆինանսավորման համար։ Այս մասին Զելենսկին հայտարարել է տեսաուղերձում։

«Պատրաստվում է ևս մեկ փաթեթ՝ 800 մլն դոլար՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու համար։ Ուկրաինան երախտապարտ է այս աջակցության համար։ Մեզ պետք է, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ անկախ աշխարհում ցանկացած քաղաքական սպառնալիքից»,- ասել է նա։

Զելենսկին անդրադարձել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը Օսթինի հետ քննարկել է Ուկրաինայի «հաղթական ծրագրի» կոնկրետ քայլերը։