Վոլոդիմիր Զելենսկի - Ալեքսեյ Դանիլովը տեղափոխվում է այլ ուղղություն, այս մասին ավելի ուշ կիմանաք
Վոլոդիմիր Զելենսկի - Ալեքսեյ Դանիլովը տեղափոխվում է այլ ուղղություն, այս մասին ավելի ուշ կիմանաք

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կսկսի աշխատել այլ ուղղությամբ, թեև Զելենսկին չի հստակեցրել, թե որտեղ կշարունակի աշխատել։

«Այսօր մենք շարունակեցինք զրոյացնել մեր պետության կառավարման համակարգը, ունենք կադրային փոփոխություններ։ Ես շնորհակալ եմ Ալեքսեյ Դանիլովին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում կատարած աշխատանքի համար։ Նա գնում է այլ ուղղությամբ: Այս մասին ավելի ուշ կիմանաք: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար նշանակեցի Ալեքսանդր Լիտվինենկոյին։ Նա կհամատեղի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարելու փորձը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի առաջադրանքների հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ Վոլոդիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Ալեքսեյ Դանիլովը զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Վոլոդիմիր Զելենսկու մեկ այլ հրամանի համաձայն՝ նշված պաշտոնում նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն։