Վոլոդիմիր Զելենսկի - 26 երկիր արդեն պատրաստ է գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար
Վոլոդիմիր Զելենսկի - 26 երկիր արդեն պատրաստ է գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար

Արդեն 26 երկիր պատրաստ է գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ամբողջ ազատ Եվրոպան, Ամերիկան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և աշխարհի այլ գործընկերներ մեզ հետ են։ Մեր արդյունքը. արդեն 26 երկիր պատրաստ է գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար։ Ես շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին մեր համատեղ աշխատանքի համար», – ասել է Զելենսկին։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ «նախքան խաղաղությունը երաշխավորելը, Ռուսաստանին պետք է մղել դեպի խաղաղություն»։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Մոսկվան դադարի մերժել բոլոր խաղաղ նախաձեռնությունները և հասկանա պատերազմի երկարաձգման հետևանքները։ Կոշտ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը՝ եվրոպական և ամերիկյան համատեղ ջանքերը, դրա բանալին են։ Ռուսական ռազմական մեքենան ֆինանսավորելու ոչ մի հնարավորություն չպետք է մնա։ Այնուհետև անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք, որպեսզի ճնշումը իսկապես շոշափելի դառնա», – նշել է Զելենսկին։