Վոլոդիմիր Զելենսկի՝ սեպտեմբերին ազատագրվել է 9000 քառակուսի կիլոմետր տարածք, շուրջ 400 բնակավայր
Վոլոդիմիր Զելենսկի՝ սեպտեմբերին ազատագրվել է 9000 քառակուսի կիլոմետր տարածք, շուրջ 400 բնակավայր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ սեպտեմբերին ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ուկրաինացի զինվորականներն ազատագրել են 9000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին Զելենսկին խոսել է ավանդական տեսաուղերձում։

«Սեպտեմբերին ազատագրվել է 9000 քառակուսի կիլոմետր տարածք։ Մոտ 400 բնակավայր։ Այս արդյունքը ստացվեց, քանի որ մեր ժողովուրդը մեզ օգնում է ժամանակավոր գրավյալ տարածքներում։ Խնդրում եմ անել ամեն ինչ, որպեսզի ավելի շատ նման օգնություն ցուցաբերվի»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել համագործակցել հատուկ ծառայությունների հետ և տրամադրել ամբողջ տեղեկատվությունը կեղծ հանրաքվեների կազմակերպիչների, մոբիլիզացիայի և ընդհանրապես ռուսական բանակի մասին։