Vogue ամսագիրն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս աշնանը մեկնել Վրաստան և գինի համտեսել
Vogue ամսագիրն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս աշնանը մեկնել Վրաստան և գինի համտեսել

«12 չբացահայտված գինեգործական շրջաններ, որոնք պետք է այցելել այս աշնանը,- այս վերնագրով հոդված է հրապարակում նորաձեւության հայտնի «Vogue» ամսագիրը։ Հոդվածում միջազգային փորձագետները նշում են գինու տուրիզմի ուղղությունները, ցուցակում ընդգրկվել է նաև Վրաստանը։

Հոդվածի համաձայն՝ Իսպանիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Արգենտինայի մարզերի հետ միասին Շիդա Քարթլին ճանաչվել է գինու զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը։

«Քանի որ Վրաստանն աշխարհի ամենահին գինեգործական երկիրն է, այն պետք է ավելի շատ երևա, բայց կա պատճառ, թե ինչու է այս երկիրը դեռևս անհայտ։

Վրաստանը տասնամյակներ շարունակ գտնվում էր խորհրդային իշխանության տակ։ Սա մեծ ազդեցություն ունեցավ գինու մշակույթի վրա։ Արտադրության համար թույլատրելի էր խաղողի միայն չորս տեսակ, մինչդեռ Վրաստանում կա ավելի քան 500 տեսակ։ Մնացածը գաղտնի էր պահվում»,- ասում է բնական գինու թեմայով լրագրող, հեղինակ Ռեյչել Սայները։

Նրա խոսքով, Վրաստանի անկախության վերականգնմանը զուգընթաց կրկին բացահայտվեց վրացական գինու մշակույթը, որը լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում։

Ինչպես ասում է Ռեյչել Սայները, Թբիլիսիից հեշտ է այցելել Շիդա Քարթլի։

Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչության մամուլի քարտուղարությունը։