Ողջունում ենք խորհրդի որոշումը՝ որը դիմել է Եվրոպական հանձնաժողովին ուսումնասիրելու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ներկայացված Եվրամիությանը անդամակցելու դիմումները. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք ողջունում ենք Խորհրդի որոշումը՝ որը դիմել է Եվրահանձնաժողովին ուսումնասիրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից Եվրամիությանը անդամակցության դիմումները,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Խորհրդին այս կարևոր որոշման համար։
«Մեր հարաբերությունների այս նոր փուլը մղում է մեզ ամրապնդելու մեր բարեփոխումների օրակարգը։ Մենք երախտապարտ ենք այս կարևոր որոշման համար»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ի իր էջում։
Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այսօր պայմանավորվել են, որ Եվրահանձնաժողովը պետք է իր տեսակետները ներկայացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի վերաբերյալ։