Ողջունում ենք Վրաստանի կառավարության կողմից ընդունված գործողությունների պլանը՝ ճգնաժամային իրավիճակի հետ կապված հաղորդակցության վերաբերյալ
Ողջունում ենք Վրաստանի կառավարության կողմից ընդունված գործողությունների պլանը՝ ճգնաժամային իրավիճակի հետ կապված հաղորդակցության վերաբերյալ

Ողջունում ենք Վրաստանի կառավարության կողմից ընդունված գործողությունների պլանը՝ ճգնաժամային իրավիճակի հետ կապված հաղորդակցության վերաբերյալ, որի նպատակն է հանրությանը պետական ծառայությունների և մատչելի օգնության մասին տեղեկացնելն է՝ ընտանիքների, առանձին մարդկանց և համայնքների խնդիրները թեթևացնելու համար,- այս մասին ասվում է Եվրամիության հայտարարության մեջ, որը վերաբերում է գենդերային հավասարության և Վրաստանի խոցելի խմբերի պաշտպանությանը՝ կորոնավիրուսի համավարակի համատեքստում:

Եվրամիությունը նշում է, որ գենդերային հավասարությունը Եվրամիության հիմնարար սկզբունքը և հիմնական արժեքն է և հանրության բոլոր շերտերում կարանտինին, մեկուսացմանը և համակցված ֆինանսական սթրեսին հետևում են գենդերային հողի վրա ընտանիքում բռնության դեպքերի շարունակում:

Եվրամիությունը ողջունում է այն միջոցներին, որոնք ույլատրված են այս տեսանկյունից քաղաքացիների հիմնական իրավունքների և պարտականությունների մասին նրանց գիտակցության մակարդակի բարձրացմամբ:

«Ողջունելի է, որ օգնության ծառայությունները, ինչպիսիք են 112 հեռախոսագիծը և ապաստանները, հասանելի են գենդերային հողի վրա և ընտանիքում բռնության զոհված դարձած անձանց և հարմարեցված են ճգնաժամային իրավիճակին»,- ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:

Հայտարարության մեջ նաև նշված է Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի և գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության հարցերով աշխատող միջգերատեսչական հանձնաժողովի արձագանքման դերը ճգնաժամի հաղթահարման գործում:

«Վրաստանի կողմից այս ճգնաժամի հաղթահարման գործում կարևոր նշանակություն ուներ և ունի մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը և գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության հարցերով աշխատող միջգերատեսչական հանձնաժողովի արձագանքումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրամիությունը նշում է, որ կորոնավիրուսի համավարակն աննախադեպ մարտահրավեր է, որը երկրներին, քաղաքացիներին և կառավարությանն ստիպում է ծայրահեղ փոխել կենսակերպը, այն ազդում է բոլորի վրա:

«Համավարակի բացասական հետևանքները առանձնապես բարդ են անապահով մարդկանց համար: Առողջության և էկոնոմիկայի ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելիս չպետք է բաց թողնենք ոչ ոքի:

Գենդերային հավասարությունը Եվրամիության հիմնարար սկզբունքը և հիմնական արժեքն է և հանրության բոլոր շերտերում կարանտինին, մեկուսացմանը և համակցված ֆինանսական սթրեսին հետևում են գենդերային հողի վրա ընտանիքում բռնության դեպքերի շարունակում»,- ասվում է հայտարարության մեջ: